Հայաստանում Ինտերնետն այն ոլորտն է, որտեղ ընթանում են քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացներ

Հայաստանում Ինտերնետն այն ոլորտն է, որտեղ ընթանում են քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացներ

PanARMENIAN.Net - Հայաստանում Ինտերնետն այն ոլորտն է, որտեղ ընթանում են քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացներ: Այդ մասին PanARAMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա նշել է կրթության և պաշտպանության նախարարությունների անհապաղ արձագանքները YouTube-ի օգտագործողների ազդանշաններին, որոնք YouTube-ում տեղադրել էին դպրոցում և բանակում բռնության դեպքերի մասին տեսահոլովակներ:

Եվրասիայի հարցերով Freedom House ծրագրերի մենեջեր Սեմ Պատենը Թբիլիսիում Հարավային Կովկասի երկրների մեդիա-համաժողովի ընթացքում հայտարարել է , որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները փորձում են վերահսկել ինտերնետը, և որ այդ երկրները խոսքի ազատության մակարդակով հետ են մնում Վրաստանից: Որպես ասվածի ապացույց` նա նշել է Ադրբեջանում երկու բլոգերների ձերբակալության դեպքերը: Միաժամանակ, ինչպես նշել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայ բլոգեր Կարեն Վրթանեսյանը, Հայաստանի իշխանությունները ոչ մի լուրջ ճնշում չեն գործադրում ինտերնետ օգտագործողների վրա: Վրթանեսյանի խոսքերով, իր բլոգում նա բացահայտ քննադատության է ենթարկում Հայաստանի քաղաքականությունը կրթության, արտաքին պարտքի ոլորտում: «Միակ սահմանափակումը կարելի է համարել 2008-ի նախագահական ընտրություններից հետո արտակարգ իրավիճակի պատճառով ռեսուրսների արգելափակումը»,- նշել է նա:

Միաժամանակ, Google-ի տվյալներով 2009-ի հուլիս-դեկտեմբեր ամիսներին ՀՀ կառավարությունը մի քանի անգամ դիմել է Google-ին` խնդրելով ջնջել այս կամ այն ինտերնետ ռեսուրսը Google-ի որոնման ինդեքսից, բայց ոչ մի դիմում չի բավարարվել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---