18 նոյեմբերի 2010 - 11:57 AMT
Լևոն Արոնյանն արագ շախմատի աշխարհի առաջնության առաջատարն է

Արագ շախմատի աշխարհի առաջնության երկրորդ օրը Լևոն Արոնյանի համար հաջողակ էր: Երկրորդ օրվա 14 պարտիաներից հետո Արոնյանը միանձնյա գլխավորում է աղյուսակը: Արոնյանն ունի 18.5 միավոր: 1.5 միավորով ետ է մնում Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), երրորդ տեղում Վլադիմիր Կրամնիկն է 16 միավորով:

Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը 12.5 միավորով 15-րդ տեղում է:

Առաջնության վերջին օրը` նոյեմբերի 18-ին, կայանալու են 10 պարտիաներ