18 նոյեմբերի 2010 - 12:18 AMT
Հայաստանի մրցակիցները Եվրո-2012 B խմբում պարտություններ են կրել ընկերական խաղերում

Նոյեմբերի 17-ին ֆուտբոլի ազգային հավաքականները ընկերական խաղերի են մասնակցել: Հայաստանի մրցակիցները Եվրո-2012 B խմբում պարտություններ են կրել ընկերական խաղերում:

Ռուսաստանի հավաքականը Վորոնեժում պարտություն կրեց Բելգիայից: Չնայած հանդիպման ընկերական կարգավիճակին, ՌԴ թիմի մարզիչ Դիկ Ադվոկատը խաղին մասնակից դարձրեց իր թիմի բոլոր ուժեղագույն ֆուտբոլիստներին, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Սակայն բելգիացիներն ավելի ուժեղ գտնվեցին և երկու անպատասխան գնդակ խփեցին, կրկնակի գոլի հեղինակ դարձավ Լուկակուն:

Չնայած նրան, որ Իռլանդիայի հավաքականն իր դաշտում 11-մետրանոցով բացեց խաղի հաշիվը Նորվեգիայի հետ, հետո ստիպված էր երկու անգամ խաղը սկսել դաշտի կենտրոնից: Խաղն ավարտվեց 1:2 հաշվով Նորվեգիայի օգտին:

Սլովակիայի հավաքականն իր դաշտում ընդունեց Բոսնիայի ու Հերցոգովինայի հավաքականներին և զիջեց 2:3 հաշվով: