18 նոյեմբերի 2010 - 15:32 AMT
Կայացել է 2.5 մլրդ դրամով պետական միջնաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN3621A138 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 6 մլրդ 193 մլն 137 հազար դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 786 մլն 137 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 407 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 448 685 065 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.3529 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.4200 տոկոս, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Աճուրդին մասնակցել Է 7 գործակալ: