18 նոյեմբերի 2010 - 15:38 AMT
«ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքակիրթ տեսքի պահպանման համար

Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշմամբ` քաղաքային շենքերի և կառույցների քաղաքակիրթ պահպանման, մասնավորապես, դրանց ճարտարապետական տեսքի խնամքի, ընդհանուր օգտագործման տարածքների կանաչապատման և բարեկարգման բնագավառում, Երևան քաղաքի ավագանու 2009թ. դեկտեմբերի 2-ին ընդունված «Երևանի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» որոշման պահանջները պատշաճ կերպով կատարելու համար, լավագույն տնտեսվարող սուբյեկտներից է ճանաչվել «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գ. Գյանջումյանի անունից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովին հասցեագրված նամակում մասնավորապես ասվում է. «Ձեր կազմակերպության կողմից օգտագործվող տարածքը պատշաճ բարեկարգելու և կանաչապատելու համար այն համարվել է լավագույն տնտեսվարող սուբյեկտներից մեկը Կենտրոն վարչական շրջանում։ Ողջունում ենք Ձեզ և ՎՏԲ-Հայաստան Բանկի կոլեկտիվի բոլոր անդամներին մեր քաղաքի գեղեցկացմանն ու բարեկարգմանը միտված համընդհանուր գործին շահագրգիռ մասնակիցություն ցուցաբերելու համար և մաղթում, որպեսզի այդ ձեռնարկումները միշտ կրեն շարունակական բնույթ ու դառնան ուսանելի բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը։