18 նոյեմբերի 2010 - 16:46 AMT
Նոյեմբերի 18-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 360,59 դրամ

Նոյեմբերի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 500 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառքª 360.30 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 360.50 դրամ:

Ընդ որում, նոյեմբերի 18-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 360,59 դրամ, նոյեմբերի 17-ի համեմատ նվազելով 0,79 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 491,84 դրամ է` ավելանալով 3,26 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 11,59 դրամ, ինչը նոյեմբերի 17-ի ցուցանիշից ավելի է 0,05 կետով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: