Հայաստանի ՏՏ ոլորտում մասնավոր սեկտորն ավելի շատ է զարգացած, քան պետականը

Հայաստանի ՏՏ ոլորտում մասնավոր սեկտորն ավելի շատ է զարգացած, քան պետականը

PanARMENIAN.Net - GITI 2010-ում մրցանակները կիսեցին հայկական և վրացական ՏՏ-ընկերությունները: Այդ մասին լրագրողներին է հաղորդել UITE Expo-ի տնօրեն Վահան Հովսեփյանը: Ընդ որում, եթե վրացական կողմն ավելի լավ էր ներկայացված պետական կազմակերպությունների կողմից, ապա հայկական ընկերություններն առաջատար էին մասնավոր սեկտորում` կոմերցիոն կազմակերպությունների շարքում արժանանալով 6 անվանակարգերից 4-ին: Այնուամենայնիվ, EKENG միակ պետական կազմակերպությունը, որը Հայաստանի կողմից մասնակցում էր խորհրդաժողովին, նույնպես մրցանակի արժանացավ 8 անվանակարգերից մեկում:

Ինչպես նշել է Վահան Հովսեփյանը, Հայաստանը խորհրդաժողովին երրորդ անգամ է մասնակցում, սակայն հայկական ՏՏ-ընկերություններն առաջին անգամ են մասամբ ինքնուրույն ֆինանսավորել իրենց մասնակցությունը` գիտակցելով, որ դա բարենպաստ ազդեցություն կունենա ընկերությունների զարգացման վրա: Ինչպես մամլո ասուլիսում ասացին հաղթող ընկերությունների ներկայացուցիչները, GITI 2010-ի ընթացքում իրենց հաջողվեց գործարքներ կնքել Վրաստանի, Ալբանիայի, Իսրայելի և այլ ընկերությունների հետ: Հայկական X-Tech, Essential Solutions, IDram, LimeTech, EKENG ընկերությունները լավագույնը ճանաչվեցին նոյեմբերի 10-12-ը Թբիլիսիում կայացած GITI 2010 տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նորարարությունների երրորդ տարածաշրջանային խորհրդաժողովի հինգ անվանակարգերում: Ընդհանուր առմամբ GITI 2010-ում 14 անվանակարգ էր ներկայացված: Խորհրդաժողովին մասնակցում էին Հայաստանի 15 ՏՏ-ընկերությունների24 ներկայացուցիչներ: Եռօրյա միջոցառումն ավելի քան 200 ներկայացուցիչ էր հավաքել աշխարհի 20 երկրներից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---