18 նոյեմբերի 2010 - 16:53 AMT
«Արմավիա» ընկերությունը կանոնավոր չվերթ է բացում դեպի Ալմաթի

2010թ. դեկտեմբերի 11-ից «Արմավիան» կանոնավոր չվերթներ կսկսի իրականացնել դեպի Ղազախստանի հարավային մայրաքաղաք՝ Ալմաթի, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

1997թ. Ղազախստանի մայրաքաղաքը տեղափոխվեց Աստանա, սակայն Ալմաթին համարվում է Ղազախստանի հարավային մայրաքաղաքը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Երևան-Ալմաթի-Երևան չվերթը կիրականացվի շաբաթական մեկ անգամ, շաբաթ օրերին: