18 նոյեմբերի 2010 - 17:29 AMT
Հայ հանդիսատեսը շուտով կծանոթանա «Կանանց մոլորակի» հետ

«Այժմ մենք նկարահանում ենք փաստագրական «Կանանց մոլորակը» ֆիլմը, որը պատմում է կանանց մասին, նրանց խնդիրների և հույզերի մասին: Ֆիլմում մենք փորձում ենք ցույց տալ, որքան բարդ արարած է կինը»,-նոյեմբերի 18-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է հայտնի հայ ռեժիսոր, ՀՀ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը:

Ըստ նրա, ֆիլմը հայ հանդիսատեսի դատին կհանձնվի հունվարին:

«Կանանց մոլորակից» բացի, Կինեմատոգրաֆիստների միությունը լույս կընծայի նաև մի քանի գիրք, որոնք պատմում են հետխորհրդային տարիների հայկական կինեմատոգրաֆի մասին»,-հավելել է Գևորգյանցը:

Ինչպես ասել է ռեժիսորը, այսօր հայ կինոյում շատ են դիլետանտները: «Ով ասես ռեժիսոր է դառնում, դրա համար այդքան շատ է աղբը»,-ասել է Գևորգյանցը՝ հավելելով, որ «այս տարիների ընթացքում հայ կինոյում այդպես էլ չստեղծվեց ոչ մի դրական կերպար»: