Ինչո՞ւ Հայաստանում ոչ ոք չի արձագանքում շաքարի գների թանկացմանը

Ինչո՞ւ Հայաստանում ոչ ոք չի արձագանքում շաքարի գների թանկացմանը

PanARMENIAN.Net - Շաքարը սոցիալապես կարևոր մթերք է, և այդ իսկ պատճառով «Սթար» առևտրի ցանցի քաղաքականության համաձայն, այդ մթերքի գինը չի կարող գերազանցել Հայաստանի շաքարի շուկայում մենաշնորհատիրոջ սահմանած գինը, PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են սուպերմարկետի մամլո ծառայությունից:

Ընդ որում, ընկերությունը շաքարը գնում է շուկայի մենաշնորհատեր «Ալեքս Գրիգ» ընկերությունից, իսկ հետևաբար նույն գնով վաճառելով մթերքը` շահույթ չի ստանում: «Սթար» ընկերությունում չկարողացան նշել վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենաշնորհատիրոջ կողմից շաքարի գների բարձրացման պատճառը:

2010 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին շաքարի գինը 290 դրամից բարձրացել է մինչև 315 դրամ 1 կգ դիմաց: Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) այդ մթերքի գների բարձրացմանն առայժմ չի արձագանքում:

FAO գնահատմամբ, շաքարը վերջին ամիսներին համաշխարհային պարենային զամբյուղի գների ինդեքսի բարձրացման գլխավոր պատճառներից մեկն է դարձել. վերջին 30 տարիների ռեկորդը գերազանցած շաքարի գները մնում են բարձր և ծայրահեղ փոփոխական:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---