28 մայիսի 2003 - 20:42 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԻՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ ԽԱԽԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում ոչ հաստատել են, ոչ էլ հերքել ԶԼՄ-ների հաղորդագրությունները իրանական ռազմական ինքնաթիռների կողմից Ադրբեջանի օդային տարածքը խախտելու վերաբերյալ, հաղորդում է ՐԻԱ «Նովոստին»: «Ասել, թե նման դեպք եղել է, ինչպես նաեւ, թե չի եղել, դեռեւս սխալ կլինի»,-այսօր լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Նշենք, որ որոշ ադրբեջանական ԶԼՄ-ներ հաղորդել են, որ մայիսի լույս 28-ի գիշերը երկրի ռազմա-օդային ուժերը իբր բերվել են մարտական պատրաստվածության իրանական ռազմական օդանավերի կողմից երկրի օդային տարածքը խախտելու պատճառով: