Դավիթ Նալբանդյանը ստացել է Konex de Platino մրցանակը Արգենտինայում թենիսի զարգացման համար19 նոյեմբերի 2010 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը ստացել է Konex de Platino մրցանակը վերջին 10 տարում Արգենտինայում թենիսի զարգացման համար: Konex հիմնադրամի մրցանակները հանձնվում են արգենտինացի մարզիկներին 20 տարբեր մարզաձևերում: Յուրաքանչյուր մարզաձևում ընտրվում է 5 հավակնորդ: Թենիսում Նալբանդյանից բացի, ներկայացվել էին Գիլյերմո Կորիան, Գաստոն Գաուդիոն, Խուան Մարտին դել Պոտրոն և Պաոլա Սուարեսը: Նրանք բոլորը ստացան Diploma al Mérito դիպլոմներ, իսկ հաղթող ճանաչվեց Նալբանդյանը, հաղորդում է gotennis.ru-ն: Դրանից հետո մասնագիտական ժյուրին հայտնի արգենտինացի թենիսիստուհի Գաբրիելա Սաբատինիի գլխավորությամբ բոլոր անվանակարգերի հաղթողների թվից ընտրեց տասնամյակի լավագույն մարզիկին: Արդյունքում գլխավոր մրցանակը ստացավ բասկետբոլիստ Մանուել Ժինոբիլին, որը կարողացավ առաջ անցնել ինչպես Նալբանդյանից, այնպես էլ աշխարահի լավագույն ֆուտբոլիստներից մեկը համարվող Լիոնել Մեսիից: «Շատ շնորհակալ եմ Konex հիմնադրամին այս պարգևի համար: Այս մրցանակը ես նվիրում եմ իմ ընտանիքին, որը սատարել է ինձ իմ ողջ կարիերայի ընթացքում»,-ասել է թենիսիստը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |