Որքան ԱՄՆ երիտասարդությունը շատ իմանա ցեղասպանության մասին, այնքան քիչ է ապագայում դրա կրկնության հավանականությունը19 նոյեմբերի 2010 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Անցյալ շաբաթ Ամերիկայի Հայկական hամագումարի (ԱՀՀ) ներկայացուցիչը STAND շարժման ծրագրերի շրջանակներում Հայոց ցեղասպանության մասին պատմեց Դուլանի Ավագ դպրոցի ուսանողներին: Քննարկումների ընթացքում Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Ռասսել Սպինին և Ամերիկայի Հայկական Համագումարի ղեկավարներից Դանիել Քուշակջյանն անդրադարձան հին հայկական քաղաքակրթության հարցերին, ինչպես նաև ընդգծեցին ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացման կարևորությունը, ինչը կնպաստի ապագայում դրանց կանխմանը: «Ամերիկյան երիտասարդության ուսուցումն ամենաարդյունավետ միջոցն է երաշխավորելու համար, որ Հայոց ցեղասպանության դասերը երբեք չեն մոռացվի»,- ասաց Քուշակջյանը: STAND-ն ուսանողական շարժում է, որը վերաբերում է Genocide Intervention Network-ին (GI-Net) և ստեղծվել է 2005 թվականին ցեղասպանությունների իրագործման դեմ պայքարի և մարդկության դեմ հանցագործությունների կանխման նպատակով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |