19 նոյեմբերի 2010 - 17:48 AMT
Էկոնոմիկայի փոխնախարարը կոչ է արել Հայաստանի զբոսաշրջային գործակալություններին ուղևորություններ առաջարկել դեպի Հնդկաստան

Երևանի ու Դելիի միջև ուղիղ չվերթի բացումը նախադրյալներ ստեղծեց, որոնք անհրաժեշտ են Հայաստանի ու Հնդկաստանի միջև երկկողմ զբոսաշրջային կապի ստեղծման համար: Այդ մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը «Զբոսաշրջության խթանումը Հայաստանի ու Հնդկաստանի միջև» սեմինարի բացմանը: «Մեր ժողովուրդները հարուստ պատմություն ու մշակույթ ունեն, ինչը հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչել միմյանց, զբոսաշրջային կապեր հաստատել: Ենթակառուցվածքների զարգացման տեսակետից Հյաստանում դեռ շատ անելիքներ կան, սակայն ամեն տարվա հետ մենք պատրաստ ենք ավելի խոշոր շուկաներ ներգրավել ու ավելի ծավալուն ծրագրեր իրականացնել»,-ասել է նա:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը կոչ է արել Հայաստանի զբոսաշրջային գործակալություններին հաճախորդներին ուղևորություններ առաջարկել դեպի Հնդկաստան, որպեսզի հայ ժողովուրդն աստիճանաբար ինետգրվի համաշխարհային զբոսաշրջությանը: Ըստ նրա, Հնդկաստանի դեսպանի հետ համաձայնություն է ձեռք բերվել պատասխան այցի մասին, որը տեղի կունենա հաջորդ տարվա գարնանը:

Սեմինարը կազմակերպել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատունը: