«Rock Aid Armenia». Բրիտանական EMI ձայնագրման ընկերությունն աջակցում է Հայաստանում երաժշտական դպրոցի վերականգնմանը

PanARMENIAN.Net - Բրիտանական EMI ձայնագրման ընկերությանբարեգործական հիմնադրամն իր ավանդն էներդրելԳյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման նախագծում: EMI Music Sound Foundation-ը $3,180 է փոխանցել հատուկ հաշվեհամարի վրա, որը բացված է դպրոցի վերականգնման նպատակով: EMI Music Sound Foundation-ի հոգաբարձուներիթվումենՊոլ Մակկարտնին, Ջորջ Մարտինը, Յոկո Օնոն, ՔլիֆֆՌիչարդը,ԹինաԹըրները:

Գյումրի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման ծրագիրը Rock Aid Armenia ծրագրի շրջանակներում համատեղ իրականացնում են Մեդիամաքս-ը, ավստրալիական ոչ կառավարական Do Something կազմակերպությունը և Հայ Օգնության Ֆոնդը (ՀՕՖ)` ՀՀ նախագահի և կառավարության օժանդակությամբ:

Ծրագրիակտիվմասնակիցներն են ռոք-երաժիշտներ Իէն Գիլանը (Deep Purple) և Թոնի Այոմին (Black Sabbath, Heaven and Hell):

Այս տարվահոկտեմբերին ԻէնԳիլանը, Թոնի Այոմին, Ջոն Լորդը (նախկինում` Deep Purple), Նիքո ՄքԲրեյնը (Iron Maiden) և Ջեյսոն Նյուսթեդը (նախկինում` Metallica) ձայնագրեցին Out of My Mind երգը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղարկվի Գյումրիի դպրոցի վերականգնման հիմնադրամին: Այս տարվա մարտին Իէն Գիլանը Երևանում հանդես եկավ 2 բարեգործական համերգներով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Դպրոցինորշենքի կառուցմանհամարանհրաժեշտէ $ 250.000, արդեն հավաքագրվել է $ 80.000:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---