19 նոյեմբերի 2010 - 18:13 AMT
Հայաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի Համաշխարհային շախմատային օլիմպիադային

Հայաստանի շախմատի պատանեկան (մինչև 16 տարեկանների) հավաքականը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 5-ը թուրքական Բուրդուր քաղաքում կմասնակցի Համաշխարհային շախմատային օլիմպիադային:

Հայաստանի հավաքականի կազմում ելույթ կունենան Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Աղասարյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանն ու Տիգրան Պետրոսյանը, հավաքականը կգլխավորի Արսեն Եղիազարյանը: