Զավեն Անդրիասյան. Հաղթանակը ՌԴ Գավաթի մրցաշարում շատ կարևոր էր ինձ համար19 նոյեմբերի 2010 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, որը նոյեմբերի 16-ին դարձավ ՌԴ Գավաթի գավաթակիր, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ հաղթանակը շատ կարևոր էր նրա համար: Շախմատիստի խոսքերով առաջին օրը ծանր էր իր համար, քանի որ Սանկտ Պետերբուրգից Բելգորոդ նա մեկնեց գրանցքով և պատրաստվելու ժամանակ չէր ունեցել: «Սակայն ինձ հետ էր նաև իմ հիմնական մրցակից Պավել Պոնկրատրովը, այնպես որ մենք հավասար պայմաններում էինք: Սակայն ես կարողացա հաղթել»,-ասել է գրոսմայստերը: Անդրիասյանը նշել է, որ դժվար էին նաև վերջին պարտիաները Արտյոմ Տիմոֆեևի հետ: «Առաջին խաղն ավարտվեց ոչ ոքի: Իմ մրցակիցը լավ դիրք ուներ, սակայն արդեն երկրորդ խաղում ես մեծ առավելություն ստացա ու կարողացա հաղթել»: Մինչև տարեվերջ շախմատիստը կմասնակցի Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնություններին (դեկտեմբերի 18-19-ին) և Հոլանդիայի միջազգային մրցաշարին (դեկտեմբերի 20-30): Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |