2010-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը ավելացել է 7.6%-ով19 նոյեմբերի 2010 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2010-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսականաշխատավարձըավելացել է 7.6%-ով 2009-ի նույն շրջանի համեմատ` կազմելով 106 204 դրամ: Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, միաժամանակ ընթացիկ տարվա սեպտեմբերի հետ համեմատած հոկտեմբերին աշխատավարձի մակարդակը մեծացել է 1.8%-ով: Միաժամանակ միջին ամսական աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում աճել է 4.1 %ով` կազմելով 85 289 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում աճել է 8.5%-ով` կազմելով 133 312 դրամ: Միևնույն ժամանակ, Հայաստանում պաշտոնապես գրանցվածգործազուրկների թիվը 2010-ի հունվար-հոկտեմբերին 2009-ի նույն շրջանի համեմատ կրճատվել է 2.4%-ով` կազմելով 81 000 մարդ: Ընդ որում` հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գործազուրկների թիվը կրճատվել է 1.3%-ով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |