ԼՂՀ նախագահ. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ մենք պատվով կլուծենք մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները

ԼՂՀ նախագահ. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ մենք պատվով կլուծենք մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա ֆոնոտոնի մասնակիցներին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ ողջունել բոլորիդ եւ խորին երախտագիտություն հայտնել Արցախի կյանքում ունեցած ակտիվ մասնակցության համար: Ձեր անմիջական ու գործուն աջակցության շնորհիվ Արցախ աշխարհում իրականացվում են ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր` տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Այդ ծրագրերը մեծապես նպաստում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացմանն ու շենացմանը»:

«Հատկապես ակտիվ է եվրոպահայ համայնքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա դրամահավաքի ժամանակ: Այստեղ իրականացվող ֆոնոտոնները աչքի են ընկնում բարձր կազմակերպվածությամբ: Ես անձամբ ականատես եմ եղել այդ աշխատանքներին եւ հպարտության պահեր ապրել` տեսնելով երիտասարդ սերնդի նվիրվածությունը, ուժերի ներածին չափով Հայրենիքին օգտակար լինելու ձգտումը: Նման մթնոլորտի ձեւավորումը նաեւ հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կատարած աշխատանքների արդյունքն է: Արցախցիները դա լավ գիտեն եւ բարձր են գնահատում:

Համոզված եմ, որ այս ոգով մենք կշարունակենք մեր հայրենանվեր գործը, էլ ավելի կամրապնդենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը եւ պատվով կլուծենք մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները»,-ասվում է նախագահի ուղերձում, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---