2011-ի մայիսին ԱՊՀ երկրները նոր պայմանագրեր կստորագրեն ազատ առևտրի գոտու մասին

2011-ի մայիսին ԱՊՀ երկրները նոր պայմանագրեր կստորագրեն ազատ առևտրի գոտու մասին

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ ԱՊՀ անդամ-երկրների միջև գործում է համաձայնություն ազատ առևտրի գոտու մասին, բայց բանակցություններ են ընթանում այն մասին, որպեսզի երկկողմանի համաձայնությունները վերածվեն պայմանագրերի, որոնք վերաբերվելու են միասնական տնտեսական գոտուն: Այդ մասին Սանկտ Պետերբուրգում լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ անհրաժեշտ է պարզաբանել նոր մեխանիզմները` հաշվի առնելով փոխադարձ շահերը: Դա նշանակում է, որ երկրները պետք է ապրանքների և ծառայությունների ցուցակ ունենան, որոնք նրանց համար առաջնային նշանակություն ունեն: Հատուկ ստեղծված աշխատանքային խումբը շարունակելու է աշխատանքն այս ուղղությամբ մինչև 2011-ի մայիսը:

«Ենթադրվում է, որ մայիսի ընթացքում երկրները նոր պայմանագրեր կստորագրեն ԱՊՀ երկրների միջև ազատ առևտրի գոտու մասին»,- նշել է վարչապետը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---