Ժերար Դեպարդյեն կոչ է արել իր հայրենակիցներին մասնակցել Ղարաբաղի օգնության համար հանգանակությանը21 նոյեմբերի 2010 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն հանդես է եկել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակներում աջակցելու կոչով: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, Դեպարդյեի տեսաուղերձը տեղադրված է YouTube կայքում: Այս տարի հիմնդրամի հեռուսամարաթոննն ընթանում է «Ջուրը կյանք է» կարգախոսով: Սպասվում է, որ այս տարի Ֆրանսիայում հավաքվելու են 10 տոկոսով ավել ֆինանսական միջոցներ, քան 2009-ին, երբ հավաքվել էր 1.3 մլն եվրո: 12-ժամանոց հեռուստամարաթոնի հեռարձակումը նախատեսված է նոյեմբերի 25-ին: Ավանդույթի համաձայն, հեռարձակումը կայանալու է Լոս Անջելեսից հայկական ժամանակով երեկոյան 8-ից մինչև առավոտյան ժամը 8-ը: Տարվա ընթացքում հավաքված միջոցներն ուղորդվելու են Արցախի և Հայաստանի գյուղական համայնքների ջրային համակարգի բարելավմանը: Ժերար Դեպարդյեն սեպտեմբերին ժամանել էր Հայաստան, որտեղ ծաղիկներ է դրել Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին, հանդիպել երկրի ղեկավարության հետ, ինչպես նաև դարձել «Կարոտ» 2010 մրցանակի դափնեկիր: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Միլլեր. ԱՄՆ–ն միշտ առիթներ է փնտրում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման համար «Նրանք զգալի առաջընթացի են հասել խաղաղության պայմանագրի կնքման գործում»,–ասել է նա «Ռոսատոմը» սկսել է ուսումնասիրել ՀԱԷԿ–ի ռադիոակտիվ թափոնների պահեստարանը Պահեստարանը պարունակում է ռադիոակտիվ կոշտ թափոններ, որոնք առաջանում են ԱԷԿ–ի շահագործման ընթացքում Ալիևը Բլինքենի հետ զրույցում կրկնել է ՀՀ սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ ՄԽ–ն լուծարելու մասին իր թեզերը Բլինքենը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումը Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում «Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը գործնական արդյունքների է բերել»,–ասել է նա |