20 հունիսի 2001 - 23:15 AMT
Լեւոն Տեր-Պետրոսյանի բոլոր ազգականները ողջ եւ առողջ են
. Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակն այսօր հերքել է Անկարայում հրատարակվող «Միլլեթ» թերթում տպագրված այն տեղեկությունը, որ Թուրքիայում ավտովթարից զոհվել է նախկին նախագահի ազգական Աղասսի Տեր-Պետրոսյանը: Տարածված հայտարարությունում ասվում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը Աղասսի անունով ազգականներ չունի եւ երբեք չի ունեցել»: