Ղարաբաղյան հակամարտության մասին նոր փաստաթղթի ստորագրումը հնարավոր կդառնա միայն բանակցություններում Արցախի մասնակցության դեպքում22 նոյեմբերի 2010 - 13:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերով մշտական հաձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Արտակ Դավթյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է լրագրողների հետ: Նա, խոսելով այն մասին, որ ՀՀ նախագահը հրաժարվել է մասնակցել Լիսաբանում ՆԱՏՕ գագաթնաժողովին, նշել է, որ Ադրբեջանը բաց չի թողնում հնարավորությունն իր գաղափարախոսւթյունը տարածելու համար: «Այն բանից հետո, երբ Սարգսյանը հրաժարվեց մասնակցել գագաթնաժողովին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Դաշինքը դեր չի կատարում ղարաբաղյան հակամարտության լուծման գործում»,- ասել է Դավթյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի նախագահն իրականում դասալիք է, որն անգամ վառոդի հոտ չի առել և ոչ մի բանով չի օգնել իր երկրին. «Ալիևը միայն սպառնում է հարցի լուծման ռազմական ուղիով, և դա նրա բարդույթների դրսևորումն է»: Դավթյանը համոզված է, որ ԵԱՀԿ գագաթնաժողովում նոր փաստաթուղթ չի ստորագրվի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: «Միայն երբ Ղարաբաղը մասնակցի բանակցային գործընթացին որպես ինքնուրույն կողմ, այդ ժամանակ հնարավոր կդառնա նոր փաստաթղթի ստորագրումը»,- ասել է նա: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |