22 նոյեմբերի 2010 - 15:20 AMT
ՀՀ ԿԲ նախկին նախագահին մտահոգում է բարձր գնաճը

Հայաստանում արձանագրված բարձր գնաճն իշխանությունների քաղաքականության հետևանք է, մասնավորապես, տնտեսությունը պահելու համար արտաքին միջոցների ներգրավման և ստվերային տնտեսության առկայության: Այդ մասին նոյեմբերի 22-ին Երևանում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքերով, անցյալ ձեռքբերումները` մակրոտնտեսական կայունությունը և 4-5 տոկոս գնաճի միջին մակարդակն այսօր բացակայում են: «2010-ի արդյունքներով Հայաստանում գնաճը կազմելու է 9-10 տոկոս»,- ասել է նա:

«Հայ ժողովուրդն ավելի վատ է ապրում, քան 2009-ին, և դա կշարունակվի նաև հաջորդ տարի, քանի որ այդ մասին արդեն վկայում են այն իրողությունները, որոնց հետ նա բախվում է»,- ասել է նա:

Դրա հետ կապված` ԿԲ նախկին նախագահը նշել է, որ ԱՊՀ երկրների շարքում 9 ամիսների արդյունքով Հայաստանում արձանագրվել են տնտեսության աճի առավել դանդաղ տեմպեր: