Բանկերը զգալի դերակատարություն չունեն Հայաստանի տնտեսական կյանքում

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանի բանկային համակարգը չի կատարում է երկրի տնտեսության խթանիչի դեր, գտնում է ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Այսօրվա դրությամբ բանկերի դերը Հայաստանի տնտեսության մեջ էական չէ: Նրանք պետք է առաջ մղեն երկրի տնտեսությունը: Բանկերն արդեն գտել են իրենց համեստ տեղը և վարկեր են տալիս բարձր տոկոսադրույքով, սակայն, դա ոչ թե նրանց մեղքն է, այլ գոյություն ունեցող համակարգի»,-ասել է նա:

Բագրատ Ասատրյանը պարզաբանել է, որ ԿԲ-ն միայն մի քանի մեխանիզմ է կիրառում՝ շարունակվում են արտարժույթի ինտերվենցիաները, կրճատելով մեր արտաքին ռեզերվները: 9 ամիսների ընթացքում շրջանառության մեջ գտնվող դրամական բազան կազմել է 272 մլրդ դրամ, ընդ որում դրամական զանգվածը այդ նույն շրջանում կազմել է 810 մլրդ դրամ, ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը 9 ամիսների արդյունքում կազմել է 350 մլրդ դրամ (800 մլն դոլար), իսկ ընդհանուր ակտիվները՝ 1,4 տրլն դրամ (4 մլրդ դոլար):

Այնուամենայնիվ, Բագրատ Ասատրյանը նշել է, որ 15 տարի շարունակ, բանկային համակարգի կայացման օրվանից, այն զգալիորեն գերազանցել է տնտեսության աճի տեմպերը, իսկ առևտրային բանկերը տրամադրում են միջազգային միջին բանկին բնորոշ բոլոր ծառայությունները, և աչքի են ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---