Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը կրկին կոչ է արել աշխարհին ճանաչել Հայոց ցեղասպանությունը22 նոյեմբերի 2010 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մարիոս Գարոյանը կրկին կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ելույթ ունենալով Սբ Աստվածածնի եկեղեցում տեղի ունեցած պատարագից հետո՝ Գարոյանն ասել է, որ Թուրքիան չի կարող այլևս անպատիժ մնալ: «Մենք հերթական անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել այդ սարսափելի ոճրագործությունը»,-ասել է խոսնակը՝ հավելելով, որ պատմական արդարությունը պետք է վերականգնվի: Ըստ նրա, այդ հրեշավոր ոճրագործության հեղինակը՝ Թուրքիան, պետք է պատժվի: Մարիոս Գարոյանը անկեղծ չի համարել Անկարայի փորձերը՝ հարաբերություններ հաստատել Երևանի հետ, նշելով, որ Թուրքիայի ջանքերը վստահություն չեն ներշնչում: «Անշուշտ, եղել են պատմությունը խեղաթյուրելու և հայ ժողովրդին մոլորեցնելու փորձեր, սակայն հայերը մերժել են այդ նախաձեռնությունները»,-ասել է Գարոյանը, հաղորդում է Famagusta Gazette-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |