ՀԱԿ-ը հրաժարվել է մասնակցել Ընտրական օրենսդրության համաժողովին

ՀԱԿ-ը հրաժարվել է մասնակցել Ընտրական օրենսդրության համաժողովին

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը նամակ է հղել Ընտրական համակարգերի միջազգային հաստատության Ծրագրի տնօրեն Մայքլ Գետոյին` նոյեմբերի 22-ին կազմակերպված Ընտրական օրենսդրության համաժողովին մասնակցելու վերաբերյալ: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Խորապես շնորհակալ եմ Հայաստանի իշխանությունների եւ միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից նոյեմբերի 22-ին կազմակերպվող Ընտրական օրենսդրության համաժողովին մասնակցելու հրավերի համար: Տեղեկացնում եմ Ձեզ, որ Հայ ազգային կոնգրեսը չի կարող ընդունել այդ հրավերը եւ առաջարկում եմ իմ ելույթի փոխարեն ընթերցել հրավերի մերժման հետեւյալ բացատրությունը:

Որեւէ հարցի, այդ թվում նաեւ Ընտրական օրենսգրքի հետ կապված որեւէ քննարկում, երկխոսություն կամ համագործակցություն իշխանությունների հետ կարող է լինել միայն այն բանից հետո, երբ ազատ արձակված կլինեն բոլոր քաղբանտարկյալները եւ իրական առաջընթաց կգրանցվի Մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ»։

«Հայ ազգային կոնգրեսը եւ ցանկացած այլ քաղաքական ուժ, մտնելով այս քննարկման մեջ՝ ակամա լեգիտիմացնում է այն տեսակետը, որ արատավոր ընտրական համակարգի պատճառները կապված են Ընտրական օրենգրքի անկատարության հետ:

Այնուամենայնիվ, Հայ ազգային կոնգրեսը, շահագրգռված ցանկացած օրենսդրական բաց լրացնելու մեջ՝ ԸՕ-ի վերաբերյալ իր առանցքային համարած 7 առաջարկներն ուղարկել է ԵԽ՝ լիազորելով վերջինիս եւ նրա հովանավորությամբ գործող, այս ուղղությամբ աշխատող կառույցներին՝ դրանք օգտագործելու համապատասխան քննարկումներում։ Նրանք միաժամանակ տեղեկացվել են Կոնգրեսի սկզբունքային դիրքորոշման մասին, այն է՝ արդարացի ու թափանցիկ ընտրություն անցկացնելու համար, առաջին հերթին, Հայաստանում իսպառ բացակայում է իշխանության քաղաքական կամքը»,-ասվում է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի նամակում։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---