Դոնեցկում կքննարկեն հայ-ուկրաինական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ուկրաինայի արտաքին տնտեսական կապերի զարգացումը մինչև 2020-ը և արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների պրակտիկ գործունեության խնդիրները քննարկվելու են դեկտեմբերի 2-ին Դոնեցկում «Հայաստան-Ուկրաինա. Փոխշահավետ համագործակցության հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ընթացքում: Քննարկվելու են նաև Դոնբասում հայ սփյուռքի գործունեության հետազոտությունների արդյունքները:

Կլոր սեղանն անցկացվելու է Դոնեցկի ազգային և Երևանի պետական համալսարանների համագործակցությամբ Ուկրաինայում ՀՀ և Հայաստանում Ուկրաինայի դեսպանատների հետ համատեղ Դոնեցկի մարզային պետական վարչության հովանու ներքո, հաղորդում է Analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---