23 նոյեմբերի 2010 - 10:21 AMT
Թբիլիսիում բացվել է նկարիչ Ռոբերտ Կոնդախսազովի ցուցահանդեսը

2010-ի նոյեմբերի 22-ին Թբիլիսիի Կովկասյան տանը բացվել է ցուցահանդես` նվիրված նկարիչ Ռոբերտ Կոնդախսազովի հիշատակին: Ցուցահանդեսում ներկայացված են վարպետի նկարները, գլխավորապես, մասնավոր հավաքածուներից, հաղորդում է Miasin.ru-ն:

Ռոբերտ Կոնդախսազովը ծնվել է 1937թ. Թբիլիսիում բժշկի ընտանիքում: Սովորել է Թբիլիսիի Գեղարվեստների ակադեմիայի գեղանկարչության ֆակուլտետում: Գեղանկարչությունից բացի, զբաղվել է դիզայնով, գրքերի գրաֆիկայով, բեմի ձևավորումով: 1968-ից Նկարիչների միության անդամ է, Վրաստանի վաստակավոր նկարիչ: Նա մահացել է 2010թ. Մոսկվայում: