EuFoA. Հայաստանի բնակչության 50 տոկոսը կարծում է, որ արտաքին քաղաքականությունը համապատասխանում է երկրի շահերին

EuFoA. Հայաստանի բնակչության 50 տոկոսը կարծում է, որ արտաքին քաղաքականությունը համապատասխանում է երկրի շահերին

PanARMENIAN.Net - «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ-ի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցումի համաձայն, Հայաստանի բնակչության 50 տոկոսը կարծում է, որ արտաքին քաղաքականությունը համապատասխանում է երկրի շահերին, իսկ 35 տոկոսը դեմ է դրան: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է EuFoA ղեկավար Մայքլ Քամբեքը:

Հարցումն անցկացվել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, հարցվել է 1208 մարդ, սահմանային սխալը կազմում է 2.8 տոկոս, ինչը, Քամբեքի խոսքերով, նորմայի սահմաններում է:

Հարցումի համաձայն, Հայաստանի քաղաքական առաջնորդների վարկանիշային ցուցակն ունի այս տեսքը. առաջին տեղում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, երրորդ տեղում` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, չորրորդ տեղում` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը, Վահան Հովհաննիսյանը, Տիգրան Սարգսյանը զբաղեցնում են համապատասխանաբար 5-րդ, 6-րդ և 7-րդ տեղերը: Ոչ ոքի չի պաշտպանում հարցվածների 24 տոկոսը:

Կուսակցությունների շարքում առաջին տեղում է «Բարգավաճ Հայաստանը», հետո` Հանրապետական կուսակցությունը, ՀՅ Դաշնակցությունը, Օրինաց երկիրը և ՀԱԿ-ը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---