Արկադի Տեր-Թադևոսյան. Միջադեպը ԼՂՀ ՊԲ-ում տեղի է ունեցել ազգային հողի վրա

Արկադի Տեր-Թադևոսյան. Միջադեպը ԼՂՀ ՊԲ-ում տեղի է ունեցել ազգային հողի վրա

PanARMENIAN.Net - Բանակը հասարակության մի մասն է, այն, ինչ կատարվում է հասարակության մեջ, կատարվում է նաև բանակում: Պետք չէ ամեն ինչում բանակին մեղադրել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ մեկնաբանելով նոյեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպը Ղարաբաղի ԶՈւ շփման գծում, որի արդյունքում հրազենային կրակոցներից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ: Ըստ նրա, կարևոր է այն, թե ինչպես են զինակոչիկին նախապատրաստում ծառայության: Այդ համատեքստում նա նշել է, որ հարկավոր է զինվորին օգնել քաղաքացիական կենսակերպից անցնել զինվորական առօրյաի:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին միջադեպի պատճառների մասին՝ Տեր-Թադևոսյանն ասել է, որ այն կատարվել է ազգային հողի վրա: Ինչպես ասել է Կոմանդոսը, կասկածյալի ազգությունն ու անունը չի հրապարակվում, ելնելով հետաքննության շահերից: Ըստ նրա, նման միջադեպեր նախկինում էլ են կատարվել:

Անդրադառնալով ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը՝ Արկադի Տեր-Թադևոսյանն ասել է, որ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բավականին մեծ է: Նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունները, մասնավորապես, այն, որտեղ նրանք Ստեփանակերտը անվանեցին Խանքենդի, կամ կիրառում են «օկուպացված տարածքներ» տերմինը, կանաչ լույս են տալիս Բաքվին ագրեսիայի դրսևորման համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---