Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է Ռուսաստանին խաղաղ բանակցությունններ առաջարկելու իր մտադրության մասին

Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է Ռուսաստանին խաղաղ բանակցությունններ առաջարկելու իր մտադրության մասին

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է Ռուսաստանին առանց պայմանների խաղաղ բանակցություններ առաջարկելու իր մտադրության մասին երկու երկրների միջև երկու տարի առաջ տեղի ունեցած զինված հակամարտությունից հետո: Ինչպես գրում է Le Figaro-ն, Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է միակողմանի կարգով հրաժարվել ուժի կիրառումից:

Վրաստանի նախագահն իր պլանները հակասական է անվանել, հայտարարելով, որ ցանկացած երկիր, ում տարածքը բռնազավթված է, պարտավոր է պայքարել իր ինքնիշխանության համար: Նա ասել է, որ չի ցանկանում, որպեսզի Վրաստանը վերածվի Աֆղանստանի նման երկրի, հաղորդում է VOA News-ը:

Վրաստանի և Ռուսաստանի միջև 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում Աբխազիան և Հարավային Օսեթիան հռչակեցին Վրաստանից անկախանալու մասին: Ռուսաստանը ճանաչեց նրանց անկախությունը: Թբիլիսին կարծում է, որ Մոսկվան բռնազավթել է չճանաչված հանրապետությունները: Երկու երկրնրի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները և ուղիղ հաղորդակցումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---