Տիգրան Սարգսյան. Ճանապարհների աուդիտը նպաստում է Հայաստանում ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանը

Տիգրան Սարգսյան. Ճանապարհների աուդիտը նպաստում է Հայաստանում ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանը

PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներս Հայաստանում մեծ ուշադրություն է հատկացվում ճանապարհատրանսպորտային անվտանգությանը: Այդ մասին «Անվտանգ դարձնենք ճանապարհները» միջազգային ֆորումի բացման ժամանակ հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, այդ հարցում կարևոր է նաև հասարակական աջակցությունը: Այդ համատեքստում ՀՀ վարչապետը նշեց, որ վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարության կողմից կազմակերպված միջոցառումներին հասարակության ակտիվ մասնակցության շնորհիվ ՃՏՊ արդյունքում մահացու ելքերի թիվը կրճատվել է 20%-ով: Սակայն Տիգրան Սարգսյանը նկատեց, որ չնայած կատարված աշխատանքին ՀՀ կառավարությունը դեռ շատ անելիք ունի երկրում ճանապարհային անվտանգության լիարժեք ապահովման համար:

«Հայաստանում առաջին անգամ իրագործվեց համալիր ծրագիր, որն իր մեջ ներառում է ՃԵԿ հրապարակային քննարկումներ, երկրի բոլոր ուսումնական հաստատություններում դասընթացների կազմակերպում և անցկացում»,- նշեց Սարգսյանը` ավելացնելով, որ դա թույլ կտա երկրի քաղաքացիների համար բնակության ավելի անվտանգ միջավայր ստեղծել: Հայաստանի վարչապետը նկատեց նաև, որ Հայաստանում ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանը մեծապես նպաստելու է ճանապարհների աուդիտի իրականացումը, որը նախատեսված է Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի (ՃԵԱԱԽ) հատուկ աուդիտ-ծրագրով: Նրա խոսքով, արդեն պարզվել է, որ երկրի մի քանի ճանապարհներ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:

ՃԵԱԱԽ աուդիտ-ծրագրի համաձայն, Հայաստանում 2011 թվականի ընթացքում բոլոր ճանապարհները ճանապարհային երթևեկության անվտանգության աուդիտ կանցնեն: Ծրագիրը նախատեսում է փոփոխություններ կատարել Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության գործող չափանիշներում` նկատի ունենալով միջազգային փորձը, կատարել նորամուծություններ, հայտնաբերել և վերացնել անել ճանապարհների այսպես կոչված «սև հատվածները»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---