23 նոյեմբերի 2010 - 15:53 AMT
Արամ Մանուկյան. ՀՀՇ-ի համար տակտիկական թիվ մեկ խնդիրը քաղբանտարկյալներին ազատ արձակելն է

«Հայոց համազգային շարժման համար տակտիկական թիվ մեկ խնդիրը քաղբանտարկյալներին ազատ արձակելն է»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Ըստ նրա, ՀՀՇ-ն կօգտագործի իր բոլոր կապերը ԵԽ-ում, ԵՄ-ում, ինչպես նաև Եվրոպայի ազատական խմբակցություններում ազատազրկման մեջ գտնվող ընդդիմադիրներին ազատ արձակելու համար:

Արամ Մանուկյանը հայտարարել է, որ իրենք կարող են երկխոսության գնալ իշխանությունների հետ միայն ընդդիմադիրներին բանտից ազատելու և 2008թ. մարտյան իրադարձությունների արդյունքում 10 մարդու սպանության հանգամանքների բացահայտումից հետո: Ըստ Մանուկյանի, այսօր բոլոր հիմքերը կան արտահերթ ընտրությունների անցկացման համար: