«ԱրմենՏել ընկերությունը հայտարարում է «Ինտերնետ տանը և ամենուր» ակցիայի մեկնարկի մասին

«ԱրմենՏել ընկերությունը հայտարարում է «Ինտերնետ տանը և ամենուր» ակցիայի մեկնարկի մասին

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է «Ինտերնետ տանը և ամենուր» ակցիայի մեկնարկի մասին: «Hi Line 512», «Hi Line 1024» կամ «Hi Line 2048» ծառայության «Նախընտրելի» սակագնային փաթեթին միացող ֆիզիկական անձիք կարող են անվճար ստանալ USB-մոդեմ, միացում շարժական ինտերնետի «Բազային» սակագնային փաթեթին` անվճար ամսական ծավալով: Առաջին տարվա ընթացքում բաժանորդին տրամադրվող շարժական ինտերնետի անվճար ծավալը համըկնում է Hi Line ծառայության նրա սակագնային փաթեթով նախատեսված թողունակության թվի հետ: Օրինակ, «Hi Line 512» ծառայության «Նախընտրելի» սակագնային փաթեթի բաժանորդը ստանում է տարեկան 512 ՄԲ շարժական ինտերնետի անվճար ծավալ, այսինքն ամիսը 43 ՄԲ:

«Hi Line» ծառայության գործող բաժանորդները կարող են օգտվել ծառայությունների նոր փաթեթից` վերակնքելով «Hi Line» ծառայության «Նախընտրելի» սակագնային փաթեթի ավելի բարձր թողունակությամբ պայմանագիր:

Բաժանորդը կարող է հրաժարվել շարժական ինտերնետի ծառայությունից պայմանագրի կնքմանը հաջորդող 10 օրվա ընթացքում` USB-մոդեմը վերադարձնելու, ինչպես նաև անվճար տրամադրված մեգաբայթերը գերազանցող օգտագործված ծավալի դիմաց վճարելու պայմանով: Նշված ժամկետի ավարտից հետո հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է USB-մոդեմի և անվճար սահմանաչափը գերազանցող օգտագործված ծավալի արժեքը: Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում բաժանորդը կարող է անցում կատարել դեպի ավելի բարձր թողունակությամբ Hi Line ծառայության «Նախընրտելի» սակագնային փաթեթներից որևէ մեկը, ինչպես նաև փոխարինել շարժական ինտերնետի «Բազային» սակագնային փաթեթը «Գիշերային» կամ «Անսահմանափակ» հետվճարային սակագնային փաթեթով:

«Շարժական ինտերնետ» ծառայությունը պարզ լուծում է, որը թույլ է տալիս համակարգիչը միացնել Ինտերնետին GPRS, EDGE կամ 3G տեխնոլոգիաներով ամենուր` Beeline բջջային ցանցի ծածկույթում: Դրա համար անհրաժեշտ է միայն Beeline SIM-քարտը տեղադրել USB-մոդեմի մեջ և միացնել այն համակարգչին:

Hi Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-հասանելիություն ամրակցված հեռախոսալարի միջոցով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն Hi Line ծառայությունը տրամադրում է 2007 թվականից: Ներկայում ծառայությունը հասանելի է Հայաստանի 38 քաղաքում, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---