23 նոյեմբերի 2010 - 18:37 AMT
«Կասպից ծոցում Իրանի դոկտրինն» ուղղված է ափամերձ երկրների հետ համագործակցության հարցերին

Իրանն աշխատում է իր հետագա գործողությունների միջոցառման նախապատրաստման ուղղությամբ, մասնավորապես, բնապահպանական ոլորտում, առևտրում, SWAP համակարգում: «Կասպից ծոցում Իրանի դոկտրին» անվանումով փաստաթուղթն ուղղված է ափամերձ երկրների հետ համագործակցության հարցերին: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի Կասպից ծովի կարգավիճակի որոշման գծով հատուկ ներկայացուցիչ Մահոմեդմեհդի Ահունդզադեն Մերձկասպյան երկրների Բաքվում կայացած գագաթնաժողովի ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսում, հայտնում է MEHR գործակալությունը: