23 նոյեմբերի 2010 - 19:10 AMT
Սմբատ Մարգարյանն անհաջող ելույթ ունեցավ մինչև 23 տ ծանրամարտի ԵԱ-ում

Նոյեմբերի 23-ին մինչև 23 տ ծանրամարտի ԵԱ-ում անհաջող ելույթ ունեցավ հայ ծանրորդ Սմբատ Մարգարյանը (56 ք/կ):

Մարգարյանը «պոկում» վարժությունում օգտագործեց միայն մեկ մոտեցում և բարձրացրեց 101 կգ, իսկ «հրում» վարժությունում չկարողացավ օգտագործել ոչ մի մոտեցում:

Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ Ստանիսլավ Չադովիչը:

Նույն օրը հանդես եկավ Ալլա Սամվելյանը (58 ք/կ), որը երկամարտի արդյունքում հավաքեց 180 կգ և զբաղեցրեց 6-րդ տեղը: Չեմպիոն դարձավ Նատալյա Կոլասը (Ռուսաստան):