«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը նշեց իր 10-ամյակը

PanARMENIAN.Net - Գործունեության 10 տարիների ընթացքում «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնն իրականացրել է շուրջ 100 ծրագիր, որոնց մի մասը համազգային նշանակություն ունի: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը, ծրագրերի մի մասը համազգային նշանակություն ուներ: «Մենք ոչ միայն մասնակցում ենք ՏՏ ծրագրերի իրականացմանը, այլ նաև մասնակից ենք համապատասխան միջավայրի ձևավորմանը երկրում»,-ասել է նա:

Ըստ նրա, կենտրոնը տարեկան մի քանի մլրդ դրամ օգուտ է բերում պետությանը (էլեկտրոնային համակարգերի սպասարկում, տվյալների բազաների ավոտմատացում): Ինչպես նշել է Չոբանյանը, հիմնական ծրագրերը կապված են Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման և զարգացման հետ: Արդեն 2011թ. նախատեսվում է ներկայացնել տեղեկատվության փոխանակման ծրագիր, որը թույլ կտա ՀՀ քաղաքացիներին միասնական ինտերֆեյսով ստանալ տարբեր նախարարությունների տնօրինության տակ եղած իր մասին տեղեկությունները: «Ծրագիրը ունիվերսալ է և կարող է կիրառվել պետկառավարման ողջ համակարգում»,-ասել է Չոբանյանը:

«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է 2000 թվականին, պետական, մասնավորապես սոցիալական պաշտպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման և զարգացման նպատակով: Գործունեության 10 տարիների ընթացքում պետական և մասնավոր ոլորտների համար կազմակերպության կողմից մշակվել և ներդրվել են բազմաթիվ կարևորագույն տեղեկատվական համակարգեր: «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնն այսօր Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններից է։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---