24 նոյեմբերի 2010 - 10:30 AMT
Օլեգ Գաբրիելյանն ընտրվեց Սիմֆերոպոլի քաղխորհրդի պատգամավոր

«Լույս» հիմնադրամի ղեկավար Օլեգ Գաբրիելյանն ընտրվեց Սիմֆերոպոլի քաղխորհրդի պատգամավոր: Նա «Ռեգիոնների կուսակցության» ցուցակի 2-րդ համարի տակ մտավ քաղխորհրդի նոր կազմի մեջ:

Օլեգ Գաբրիելյանը նաև մշակույթի, տուրիզմի և միջազգային հարաբերությունների ներդաշնակեցման մշտական հանձնաժողովի նախագահ դարձավ:

Օլեգ Գաբրիելյանը Ղրիմի Քաղաքագետների ասոցիացիայի համանախագահն է, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի Մշակույթի վաստակավոր գործիչ, Ղրիմի Մշակույթի, արվեստների և տուրիզմի համալսարանի ռեկտոր, բազմաթիվ հոդվածների, ալմանախների ու մենագրությունների հեղինակ, որոնց թվում` «Քաղաքական գործընթացները Ղրիմում: XX դարի վերջին տասնամյակը», «Ղրիմի հայրենադարձները: Վերադարձ, տեղավորում և ադապտացիա» և այլն: