Հայաստանից Վրաստան նամակները հասնում են Ուկրաինայի տարածքով, իսկ Թուրքիա՝ Եվրոպայի տարածքով

Հայաստանից Վրաստան նամակները հասնում են Ուկրաինայի տարածքով, իսկ Թուրքիա՝ Եվրոպայի տարածքով

PanARMENIAN.Net - Հայաստանից Վրաստան ուղարկված նամակները հասնում են Ուկրաինայի տարածքով, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը: Ըստ նրա, ավիաչվերթերը դեպի Վրաստան անկանոն բնույթ են կրում, իսկ հատուկ տրանսպորտ հատկացնել նամակների առաքման համար անիմաստ է՝ դրանց քիչ քանակի պատճառով:

Միևնույն ժամանակ Թուրքիա հասցեագրված նամակները առաքվում են եվրոպական երկրների տարածքով, իսկ Իրան՝ անմիջապես Հայաստանից: Չնայած նրան, որ նամակները տեղափոխվում են տարանցիկ ճանապարհով, նրանց ճանապարհին գտնվելու ժամկետը դուրս չի գալիս չափանիշների շրջանակներից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---