Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վերին պալատում լսվում է ՀՀ քաղաքացու գործը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վերին պալատում տեղի կունենա «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ, ՀՀ քաղաքացի Բայադյանի գործի լսումը:

Մի քանի ամիս առաջ գործը լսվել է ՄԻԵԴ Ստորին պալատում: Եվրոպական դատարանը ճանաչել է, որ զինծառայությունից խուսափելու համար պրն. Բայադյանին դատապարտելը համապատասխանում է Մարդու իրավունքների և հիմնարար սկզբունքների պաշտպանության մասին կոնվենցիայի պահանջներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---