Beeline բջջային կապի մոտ 2000 բաժանորդ «Ջուրը կյանք է» ծրագրին տրամադրել է շուրջ մեկ միլիոն դրամ

Beeline բջջային կապի մոտ 2000 բաժանորդ «Ջուրը կյանք է» ծրագրին տրամադրել է շուրջ մեկ միլիոն դրամ

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված «Հեռուստամարաթոն-2010»-ին մասնակցություն է ունեցել Beeline բջջային կապի ավելի քան երկու հազարից ավել բաժանորդ` 2010թ-ի նոյեմբերի 22-ի դրությամբ «Ջուրը կյանք է» ծրագրին տրամադրելով շուրջ մեկ միլիոն դրամ:

«ԱրմենՏել» ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակում աջակցում է հեռուստամարաթոնի անցկացմանը: Համոզված եմ, որ այս օրերին մեր բաժանորդներն էլ ավելի ակտիվ մասնակցություն կցուցաբերեն` հանուն Հայաստանի պայծառ ապագայի: Ապրելով Հայաստանում և անմիջական շփում ունենալով հայ ժողովրդի հետ վստահաբար կարող եմ ասել, որ այս հեռուստամարաթոնը կհանդիսանա ևս մի ապացույց հայերի միասնական կամքի դրսևորման», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Անչափ ուրախ եմ, որ այս տարի SMS դրամահավաքին մասնակցելու հնարավորություն ստացան նաեւ «ԱրմենՏել»-ի բաժանորդները: «ԱրմենՏել»-ը, որ նախկինում եղել եւ շարունակում է մնալ մեր նվիրատուն, այժմ էլ նույն հաջողությամբ դարձավ դրամահավաքի կազմակերպման գործում մեր վստահելի գործընկերը: Հիմնադրամն իրոք միավորում է բոլորին. SMS դրամահավաքին մասնակցում են բջջային կապի հայաստանյան բոլոր երեք օպերատորները»,- նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

«Հեռուստամարաթոն-2010»-ը կկայանա նոյեմբերի 25-ին: «8000» կարճ համարի միջոցով SMS դրամահավաքը կշարունակվի մինչև նոյեմբերի 30-ը: «8000» կարճ համարից ստացված ամբողջ եկամուտը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամ:

2010թ. մարաթոնը կանցնի «Ջուրը կյանք է» կարգախոսով, նրա հիմնական խնդիրն է. Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարման համակարգի կառուցման ֆինանսավորումը և Հայաստանի Հանրապետության գյուղերի զարգացման ծրագիրը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---