ՀՀԿ-ն արդեն նախապատրաստվում է 2012թ. խորհրդարանական ընտրություններին

ՀՀԿ-ն արդեն նախապատրաստվում է 2012թ. խորհրդարանական ընտրություններին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր վարկանիշից Հանրապետական կուսակցությունը չի տուժի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Այվազյանը` մեկնաբանելով այն, որ ՀՀ նախագահի վարկանիշը կուսակցության վարկանիշից բարձր է: «Մենք դիտարկում ենք ՀՀ նախագահին ու կուսակցությունը որպես մեկ միասնություն»,-ասել է նա: Նա նշել է նաև, որ կուսակցությունն արդեն նախապատրաստվում է 2012թ. խորհրդարանական ընտրություններին:

Իր հերթին ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանի քաղաքական դաշտը ձևակերպվել է արհեստականորեն և հանդիսանում է ռուսականի պատճենը: Նա մտահոգություն է հայտնել երկրում տիրող տնտեսական իրավիճակի վերաբերյալ՝ ասելով, որ իշխանությունը խանգարում է նրա զարգացմանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---