ԼՂՀ ՊԲ զինծառայողն իրեն մեղավոր է ճանաչել 4 զինծառայողների մահվան հանգեցրած միջադեպում

ԼՂՀ ՊԲ զինծառայողն իրեն մեղավոր է ճանաչել 4 զինծառայողների մահվան հանգեցրած միջադեպում

PanARMENIAN.Net - ԼՂՀ ՊԲ զինծառայող Մանվել Ազրոյանն իրեն մեղավոր է ճանաչել նոյեմբերի 19-ին շփման գծում տեղի ունեցած միջադեպում, որը հանգեցրել է 4 զինվորի մահվան: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՊՆ հետաքննության ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը, Ազրոյանին մեղադրանք է ներկայացվել հետևյալ հոդվածներով` ՀՀ ՔՕ 104 հոդվածի երկրորդ մաս (մեկ և ավել անձանց սպանություն), ՀՀ ՔՕ 104 հոդվածի երկրորդ մաս, առաջին կետ ( մեկ և ավել անձանց մահափորձ), ՀՀ ՔՕ 365 հոդվածի առաջին մաս (զինվորական ծառայության կարգի խախտում): « Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հետաքննությունը շարունակվում է»:

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցած արտակարգ միջադեպի արդյունքում հրազենային կրակոցներից մահացել են 4 ժամկետային զինծառայողներ` Լևոն Եսայան (ծնվ. 1991թ), Ներսես Գալոյան (ծնվ. 1990թ), Նարեկ Սահակյան (ծնվ. 1990թ) և Նվեր Սարգսյան (ծնվ. 1991թ):

Բացի դրանից, նույն պատահարի արդյունքում 4 հոգի ստացել են մարմնական վնասներ` Սարգիս Մելքումյան (ծնվ. 1991թ), Խաչիկ Ալեքսանյան (ծնվ. 1992թ), Մասիս Գրիգորյան (ծնվ. 1991թ) և Մանվել Ազրոյան (ծնվ. 1991թ):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---