24 նոյեմբերի 2010 - 16:56 AMT
Հայաստանում նվազել է դեռահասների կողմից կատարվող հանցագործությունների քանակը

«Հայաստանում վերջին տասն ամիսներին 21 դեպքով նվազել է անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների քանակը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Անչափահասների գործերով քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը:

Նրա խոսքերով, անչափահասներին հանցագործության մղող պատճառները տարբեր են: «Հիմնական պատճառն, այնուամենայնիվ, ընտանիքի անուշադրությունն է երեխայի նկատմամբ»,- ասել է նա:

Դուրյանը նաև հաղորդել է, որ ծանր սոցիալական կացությունը` որպես հանցագործության պատճառ, զբաղեցնում է վերջին տեղը: «Անապահով ընտանիքներից կան շատ լավ երեխաներ, այստեղ խնդիրը դաստիարակության մեջ է»,- ասել է նա և հավելել, որ հանցագործության հիմնական տեսակներն են գողությունը և մեկ այլ անչափահասին մարմնական վնասներ հասցնելը: