Հայաստանը և Հունգարիան կհամագործակցեն ռազմական ոլորտում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ Սեյրան Օհանյանի հանդիպումը Հունգարիայի Հանրապետության պաշտպանության նախարար դոկտոր Չաբա Հենդեյի հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011 թվականին Հունգարիան ստանձնելու է Եվրոպական Միության նախագահությունը` հանդիպման ընթացքում քննարկումները հիմնականում ծավալվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հունգարիայի Հանրապետության պաշտպանության նախարար դոկտոր Չաբա Հենդեյի կողմից ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունգարիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր:

Հայաստանի և Հունգարիայի պաշտպանության նախարարները պայմանավորվածություններ են ձեռք բերել պաշտպանական բարեփոխումների, կրթության ու վարժանքների, ռազմական պատմության ոլորտներում հարաբերությունների խորացման, ռազմական թանգարանների միջև համագործակցության զարգացման շուրջ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է Բուդապեշտի Հերոսների հրապարակ և հարգանքի տուրք մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին:

Ինչպես հայտնում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, պաշտոնական այցի շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպումներ կունենա Հունգարիայի Հանրապետության Խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովում և Ժրինյի Միկլոշի անվան ազգային պաշտպանական ակադեմիայում, կհանդիպի հունգարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաև հայ և հունգարացի զինվորների հուշարձանին:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Երևան կվերադառնա նոյեմբերի 25-ին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---