24 նոյեմբերի 2010 - 18:53 AMT
Մոսկվայում տեղի կունենա «Արտույտների ագարակը» ֆիլմի նկարահանման գործընթացի մասին փաստագրական ֆիլմի պրեմիերան

Դեկտեմբերի 2-ին Մոսկվայում կայանալու է իտալացի ռեժիսոր Պաոլո Մանչինիի փաստագրական ֆիլմի պրեմիերան Պաոլո և Վիտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» ֆիլմի նկարահանման գործընթացի և աշխատանքի մասին:

Միջոցառման կազմակերպիչներն են Ռուսաստանի Հայերի միությունը, Մոսկվայի հայկական թատրոնը և «Ռոլան» կինոթատրոնը: Տավիանի եղբայրներն իրենց ֆիլմի համար 2007-ին Երևանում «Ոսկի ծիրան» փառատոնի շրջանակներում ստացել են ՀՀ նախագահի մրցանակը «Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ունեցած ավանդի համար»:

Պրեմիերայից հետո կկայանա հանդիպում փաստագրական ֆիլմի ռեժիսոր և մոնտաժի ռեժիսոր` Պաոլո Մանչինիի հետ: