Թեհրանում կկայանա Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպում

PanARMENIAN.Net - Այս ամսվա ընթացքում Թեհրանում կկայանա Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպում: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամմեդ Բագիր Բահրամին:

«Հանդիպման ժամանակ տարածաշրջանային ու միջազգային, ինչպես նաև եռակողմ համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ է քննարկվելու»,- ընդգծել է նա: Մասնավորապես, դեսպանը հաստատել է, որ ծրագրված է Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, Իրանի և Թուրքիայի սահմանագծին տնտեսական գոտու ստեղծման հարցի քննարկումը:

«Սակայն առավել կարևոր է այն, որ երեք պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև միջազգային շատ կարևոր հարցեր»,- նշել է Բահրամին, հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---