24 նոյեմբերի 2010 - 19:19 AMT
Եգիպտոսում ոստիկանության հետ ընդհարման հետևանքով քրիստոնյա է սպանվել

Եգիպտոսի անվտանգության ծառայության ներկայացուցիչը հաղորդել է, որ մեկ ցուցարար սպանվել է և ևս մի քանիսը վիրավորվել են բողոքի ակցիայի ժամանակ` կապված նրա հետ, որ իշխանությունները թույլ չեն տվել ղպտիների քրիստոնեական համայնքին ավարտել եկեղեցու շինարարությունը: Ձերբակալվել է ավելի քան 200 հոգի:

Եգիպտոսի բնակչության գրեթե 10 տոկոսը կազմող քրիստոնյաները հաճախ բողոքում են իրենց հետ անարդար վարվելու և իշխանության մարմիններում ներկայացուցիչների բացակայության պատճառով, հաղորդում է VOA News-ը: