24 նոյեմբերի 2010 - 20:24 AMT
Երևանը շնորհակալ է Աշխաբադին ղարաբաղյան հարցում դրսևորած չեզոքության համար

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Աշխաբադում, երախտագիտություն հայտնեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում դրսևորած չեզոքության համար:

Բանակցությունների ընթացքում Հայաստանի նախագահն ասաց, որ ինքը շնորհակալ է Թուրքմենստանի նախագահին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանդեպ կշռադատված մոտեցման և չեզոքության համար: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ ճգնաժամերն ու հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: